-
10.01.2015|
10:43
Դեռևս միասնական ճանապարհային քարտեզ չկա, սակայն իշխանափոխության նպատակը հնչել է «Ժառանգության», ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի կողմից՝ ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
-
10.01.2015|
10:41
«Շառլի Էբդո»-ի վրա հարձակման գործով կասկածյալները պատանդ են վերցրել:
Փարիզից 35 կիլոմետր հեռու՝ Դամարտեն-ան-Գոել քաղաքում, ֆրանսիական «Շառլի Էբդո» շաբաթաթերթի վրա ահաբեկչական գրոհից հետո Կուաշի եղբայրներին որոնելու ժամանակ, առնվազն մեկ անձ դարձել է պատանդ:
-
10.01.2015|
10:39
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի վերջին կայցելի Հնդկաստան: Մինչ այդ՝ պետքարտուղար Ջոն Քերին մեկնում է Նյու Դելի` քննարկելու երկու երկրների առևտրային հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:
-
10.01.2015|
10:37
Ֆրանսիացի իրավապահների Դամարտեն-ան-Գոելում իրականացրած գործողության արդյունքում սպանվել են «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հարձակման գործով երկու կասկածյալները՝ Շերիֆ և Սաիդ Կուաշի եղբայրները, ազատագրվել է նրանց պատանդառած անձը։
-
10.01.2015|
10:28
Հունվարի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Անկոտրումը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում ներկայացված է ամերիկացի աթլետ Լուի Զամպերինիի կյանքը, ով մասնակցել է 1936-ին Բեռլինում կայացած օլիմպիական խաղերին:
-
09.01.2015|
17:20
Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել են տասներկու անձինք:
-
09.01.2015|
13:37
Նկարահանման հեղնակը Արշակ Զաքարյանն է։ Ֆեյսբուքյան իր էջում նշում է, որ նկարահանումներից ժամեր անց այս հերոս զինվորները հետ են մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումը՝ պատճառելով նրանց առնվազն երեք զոհ։ Մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան։
-
09.01.2015|
11:31
Պենտագոնը փակում է ավիաբազան Մեծ Բրիտանիայում և 14 ռազմական բազաներ Եվրոպայում: Բոլոր բազաները կհանձնվեն այն երկրների կառավարություններին, որոնց տարածքում տեղակայված են` ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այս որոշումն ընդունել է տարեկան 500 միլիոն դոլար խնայելու նպատակով՝ հաղորդել է Reuters-ը:
-
09.01.2015|
11:29
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել ՈՒկրաինայի հարցով շփումները երկկողմանի և նորմանդական ձևաչափով:
-
09.01.2015|
11:28
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մինսկի համաձայնագրի կատարումը պարտադիր պայման է համարում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները հանելու համար: Պատժամիջոցների պատճառ նա անվանում է Ղրիմի անեքսիան: Մյուս քայլերի պատճառ նա համարել է մարտական գործողությունները ՈՒկրաինայի արևելքում: